armtimes.com-ը գրում է. Դեռեւս հստակ տեղեկություններ չկան, թե ինչ հանգմանքներում է Արցախում զինվորական Վիլիսն ընկել ջրամբարը: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Դեռեւս վերջնական ճշտումներ չկան, մենք հայտարարություն կանենք»,- ասաց նա:
Ինչպես հայտնի է, մեքենան ընկել է Մատաղիսի զորամասի հարեւանությամբ գտնվող ջրամբարը: 3 զինվոր, այդ թվում՝ վարորդը ջրահեղձ են եղել: 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


