▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում անչափահաս տղան դանակահարել է եղբորը շան թուլա պահելու պատճառով

1in.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Միքայել Մ.- ի գործի դատական քննությունը:

2000 թվականի հունվարին ծնված Միքայելը դեպքի պահին 16 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Միքայելի եղբայրն է: Նրա առողջությանը ծանր վնաս պատճառվել է դանակի հարվածով:

Անչափահաս ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ հայրը մահացել է, երբ ինքը 11 տարեկան էր: Ապրում է մայրիկի ու եղբոր հետ:

2016 թվականի հունիսի 18-ի կեսօրին ընկերոջ՝ Արթուրի հետ եկել է իրենց տուն, իր հետ տուն է բերել նաև «մի շան թուլա»:

Քիչ անց տուն է վերադարձել եղբայրը, տան բակում շուն պահելու վերաբերյալ արտահայտել է իր դժգոհությունը և տուն է մտել:

Ինքը տանը կից կիսակառույց շինությունում ոսկորից միս է առանձնացրել՝ շանը կերակրելու համար: Իրեն օգնել է մորաքրոջ աղջիկը, ով ժամանակավորապես բնակվում էր իրենց հետ: Ոսկորից միսն անջատելու ժամանակ ինքը պատահաբար դանակով վնասել է մորաքրոջ աղջկա ձեռքը: Նա ցավից լաց է եղել:

Եղբայրը լսել է լացի ձայնը, տանից դուրս է եկել, սկսել է գոռգոռալ իր վրա:

Ինքն ու եղբայրը վիճել են, հրել են միմյանց: Ինքն այդ ժամանակ սեղանի վրայից աջ ձեռքով վերցրել է կանաչ բռնակով խոհանոցային դանակը, առաջ է գնացել ու դանակով «պատահաբար հարվածել է» եղբոր որովայնին: Ապա արյուն տեսնելով՝ դանակը ձեռքից գցել է գետնին:

Ընկերը՝ Արթուրը, դանակը ոտքով մի կողմ է հրել:

Եղբայրը՝ Խաչիկը, գետնից վերցրել է դանակը, պահել է ձախ բազկին ու ասել է, թե մահից չի վախենում, կարող է դանակով վնասել իրեն: Բայց Խաչիկի ինքնազգացողությունը վատացել է: Արթուրը սրբիչ է տվել, որ նա դնի վերքին:

Եկել է իր հորեղբոր կինը: Տեսնելով Խաչիկի վիճակը՝ նա կանչել է հորեղբայրներին: Ինքն Արթուրի հետ հեռացել է տանից:

Որոշ ժամանակ անց Արթուրի հեռախոսով խոսել է մոր հետ, մայրն իրեն կանչել է «Էրեբունի» հիվանդանոց:

Այնտեղ հանդիպել է մորը, ասել է, որ ինքն է դանակով հարվածել Խաչիկին: Պայմանավորվել են այդ հանգամանքը թաքցնել ու հայտնել, թե Խաչիկն ինքն իրեն է վնաս վնասել: Բայց հետագայում ինքն իրավապահներին հայտնել է ճիշտը, խոստովանել է ու զղջում է կատարածի համար:

Անչափահաս ամբաստանյալը դատարանին խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее