Փաստինֆո-ն գրում է.Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը մեկնարկեց 30 րոպե ուշացումով, իսկ երբ ամբաստանյալներին բերեցին նիստերի դահլիճ, նրանց համախոհները դիմավորեցին՝ «ազատություն» վանկարկելով, իսկ Ժիրայր Սեֆիլյանն ի պատասխան ասաց, որ պայքարը շարունակվելու է:
Դատական նիստն սկսվելուց հետո ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին ինքնաբացարկ հայտնեց՝ գտնելով, որ նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 36 հատոր գործի նյութերը չէր կարող ուսումնասիրել, քանի որ մեծածավալ գործը դատարանին մակագրվելուց հետո, նույն դատավորին են մակագրվել այլ քրեական գործեր, նա ունեցել է նշանակված դատական նիստեր, ուստիև՝ 12 օրվա ընթացքում, որից 5 օրը ոչ աշխատանքային է եղել, դատարանը ուղղակիորեն չէր կարող ծանոթանալ գործին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


