Հայազգի հայտնի երգիչ Սեբուհ Սիմոնյանը, կնոջ՝ Թամարի և ավագ որդու՝ Րաֆֆիի հետ այցելել է Օրրան:
Հայաստանում Սեբուհի մասնակցությամբ համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. Սեբուհը կատարեց ինչպես իր սոլո, այնպես էլ իր խմբի՝ Գրեմիի մրցանակակիր «Capital Cities»-ի ստեղծագործությունները:
Սեբուհը 2 ամսով է Հայաստան ժամանել. 3 տարի առաջ հայրենիքում մկրտել է ավագ որդուն՝ Րաֆիին, հիմա էլ պատրաստվում է մկրտել կրտսերին՝ վեց ամսական Հովանին:
Հիշեցնենք, որ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ 2000թ.-ին, որի գլխավոր առաքելությունն է աջակցել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:
Հայտնի երգիչ Սեբուհ Սիմոնյանը, կնոջ՝ Թամարի և ավագ որդու՝ Րաֆֆիի հետ այցելել է Օրրան:
Հայաստանում Սեբուհի մասնակցությամբ համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. Սեբուհը կատարեց ինչպես իր սոլո, այնպես էլ իր խմբի՝ Գրեմիի մրցանակակիր «Capital Cities»-ի ստեղծագործությունները:
Սեբուհը 2 ամսով է Հայաստան ժամանել. 3 տարի առաջ հայրենիքում մկրտել է ավագ որդուն՝ Րաֆիին, հիմա էլ պատրաստվում է մկրտել կրտսերին՝ վեց ամսական Հովանին: Հիշեցնենք, որ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ 2000թ.-ին, որի գլխավոր առաքելությունն է աջակցել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet