▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում սպանված 28-ամյա երիտասարդը ընկերների հետ ծեծելով սպանել էր «Միրաժ»-ի սեփականատիրոջը

Արդեն հայտնել ենք, որ երեկ  ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ Սեւանի հիվանդանոցի հարեւանությամբ երիտասարդ տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դ. Ա-ի դին: Ոստիկանները տաք հետքերով պարզել եւ սպանությունը կատարելու կասկածանքով Սեւանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի որդուն՝ Էդգար Հովհաննիսյանին, որը ոստիկաններին է ներկայացրել նաեւ հանցագործության գործիք հրազենը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում, ահազանգ ստացվեց, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների ծեծելով սպանել, ու՝ հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее