Այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 
Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի ինքնությունը։


