▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի հանգստյան գոտիներից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել

Հուլիսի 3-ին ոստիկանության Սեւանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սեւանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 32-ամյա Ա. Ա.-ն, որը ներկայացրել է ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, եւ կրակված 2 պարկուճները:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее