▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանը միայն խորոված անելու, մեքենայի մագը «քոքելու» ու խալաթներով լողացող կնիկների տեղ չի

 

Aysor.am-ը գրում է. Ընդունված է, որ ակումբային կյանքն առավել շատ գրավում է դեռահասներին ու երիտասարդներին: Հետևաբար, ամռան ամիսներին ակումբներում ծանրաբեռնվածությունը նվազում է, չէ՞ որ քաղաքից բացակայում են հանգստի մեկնող դպրոցականներն ու մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում սովորող տարբեր շրջանների ուսանողները:

«Արձակուրդային և ուսումնական շրջանների տարբերությունը հետևյալում է, քանի որ ամռանը տուրիստները շատ են լինում, մեր ամառներն առավել հետաքրքիր են անցնում, առավել «գժոտ»: Բացօթյա միջոցառումներ ենք կազմակերպվում՝ լողովազաններում, տանիքներում… Անկեղծ ասած՝ մենք քաղաքում երկու ակումբ ունենք միայն, որոնք փորձում են քիչ թե շատ որակ ապահովել ու գոհացնել այցելուներին: Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա այսօր 100-ից 2-ն են «քլաբեր», թե չէ 5 հոգով գալիս են, 3 հատ կոլա ու 3 հատ սուրճ են վերցնում»,- կայքի հետ զրույցում պատմել է DJ Smoke-ը: 

«Նման մարդիկ իրականում սրճարանային հաճախորդներ են: Ու դա բնական է, չէ՞ որ ուսանողը պլանավորում է իր ամսական ծախսը: Եթե, օրինակ, ինքն ամիսը 60 հազար դրամի մեջ պետք է տեղավորվի, ապա չի կարող գալ ու ամեն շաբաթ ճոխություններ թույլ տալ իրեն: Գուցե ամսվա մեջ 1-2 անգամ գա, այն էլ՝ 1-2 ժամով: Եվ հետո, մեր հայ ուսանողները ակումբային կուլտուրայից այնքան էլ գիտակ չեն, 1-ին, 2-րդ կուրսում սա իրենց համար էկզոտիկա է: Չհաշված, ըստ իրենց՝ այստեղ վատ աղջիկներ ու տղաներ են: 4-5 տարի այցելելուց հետո մի քիչ «գլուխ են հանում», բայց արդեն ավարտելիս են լինում ու մեկնում մարզեր»,- նշել է նա: 

Հարցին, թե արդյոք ակումբ հաճախելն այդքան թա՞նկ հաճույք է, DJ Smoke-ը պատասխանել է.

«Նայած՝ ով ինչ «ախորժակ» ունի: Մարդ կա, իրեն 5000 դրամը բավարար է, մարդ էլ կա՝ 1000 դոլարի մեջ հազիվ է տեղավորվում: Ակումբում հստակ ֆիքսված թվեր չեն գործում. միակ տարբերությունն այն է, որ VIP տարածք վարձելու դեպքում բոլորովին այլ սակագներ են, իսկ սովորականի դեպքում՝ մուծում ես մուտքավճարն ու մնացածը քո ընտրությունն է: Բայց, դե ամեն ինչ մարդուց է կախված, պատահում է՝ 1 հատ գարեջրով անպիսի քեֆ են անում, որ «VIP»-ի՝ 1 մլն դրամ ծախսածները նախանձում են»:

Շատերի մոտ դեռ պահպանվում է այն մտածելակերպը, որ ժամը 18:00-ից հետո աղջիկը պետք է տանը լինի, ակումբ այցելող աղջիկների մասին էլ ավելորդ է խոսել:

«Գիտեք, Երևանը վերջին երկու տարիներին սկսել է արագորեն «ափդեյթ» լինել: Մեծամասնության համար ակումբը նորմալ ժամանցային վայր է, որտեղ հնչում է լավ երաժշտություն»,- ընդգծել է կայքի զրուցակիցը:

DJ Smoke-ն նկատել է՝ երիտասարդների մի հատված եկել է այն գիտակցության, որ դիջեյն արտիստ է, երաժիշտ:

«Գիտեք, դիջեյը երգ միացնող չէ: Պետք է առաջին հերթին լինես լավ երաժիշտ: Սա կենսակերպ է, տեսակ: Կարծում եմ՝ այս ոլորտը մի օր կմաքրվի, թե չէ ամեն երկրորդն իրեն դիջեյ է համարում, ինչ է թե մի երկու երաժշտություն գիտի: Նեղվում եմ, երբ էդ «պուճուրներին» էլ են DJ ասում, մեզ էլ, ովքեր այս քաղաքում ինչ-որ բան են փոխել, ինչ-որ գույն են տվել… Մինչև 2005 թվականն այս նույն վիճակն էր Մոսկվայում: Մեզ մոտ էլ այս ալիքը կկորի, ու մաղի վրա կմնան կլոր, սիրուն ու ձիգ «քարերը»»,- հույս է հայտնել նա:

Ըստ նրա՝ Հայաստանը կարող է տուրիստական հրաշալի գոտի դառնալ՝ մեկտեղ քարոզելով հայկական, մաքուր ու ճիշտ երաժշտություն: Ու այդ երաժշտությունը պետք է հասցնել նաև դրսի հայերին:

«Շատ եմ ցանկանում, որ օտարները հետաքրքրված լինեն մեր երկրով, մեր մշակույթով: Թող գան, լսեն տեղացի դիջեյների երաժշտությունը: Ախր Հայաստանը միայն Մասիսը չի, Հայաստանն ավելի մեծ է ու «շատ», ավելի հարուստ, քան իրենք են պատկերացնում: Մենք Սևան ունենք, որը միայն խորոված անելու, մեքենայի մագը «քոքելու» ու «տմբլատաշի» գոռալու տեղ չի, հարբելու, խալաթներով լողացող կնիկների տեղ չի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее