▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճի նկատմամբ նույնպես Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում․․․

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է․ «Գեղարքունիքի մարզում եմ, իմ դիմաց է գտնվում Վարդենիսի լեռների այն հատվածը, որոնց մասին 2021թ․ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ կարիք կա ձյունոտ սարերի համար պայքարել, և հանձնեց Ադրբեջանին։ Այս դիմացի բարձրադիր լեռն այժմ ադրբեջանցիների հսկողության տակ է։ Եթե մինչև Արցախի հանձնելը, ադրբեջանական զորքերը մեր սահմանից 50 կմ հեռու էին, հիմա Վարդենիսի բարձրադիր լեռներում են։

Դիմացս Սևանա լիճն է, որի նկատմամբ նույնպես Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, ու այս վիճակին հասել ենք այսօրվա գործող իշխանության գործունեության և քայլերի հետևանքով, և առհասարակ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքային չեն, նրանց խնդիրն առհասարակ մեր հայկական ինքնության հետ է, իսկ հայկական ինքնության դեմ պայքարող հիմնական գործիքը այսօրվա Նիկոլի ռեժիմն է, որի վերարտադրությունը պետք է կանխել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее