
կայքէջից տեղեկանում ենք, որ Թուրքական տարբեր աղբյուրների փոխանցմամբ պոլսահայ մտավորական Սևան Նշանյանն այսօր առավոտյան դուրս է եկել բանտից:
Սևան Նշանյանը մեկ տարի է նստած էր Ֆոչայի բանտում, որտեղ նրա նկատմամբ բաց բանտային ռեժիմ էր կիրառվում:
Մտավորականը ուշագրավ գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ .«Թռչունը թռաւ…»:
Սևան Նշանյանը Թուրքիայում մտավորական լայն գործունեություն է ծավալել, տասնյակ գրքերի հեղինակ է: 17 տարվա բանտարկության է դատապարտվել «Շիրինճէի ամառանոցի գործով» հրապարակման համար:


