Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի բան ասեմ, բայց նախ պայմանավորվենք, որ իրարից չենք նեղանում, որովհետև նեղացնելու համար չեմ գրում, այլ, որ մտածեք:
Սևակի արձանի մասին գրառումս 150 հոգի տարածել է, 3 հազար հավանում ու 600 հազար դիտում: Ուրա՞խ եմ: Բացարձակ:
Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սևակի քանդակն ու Հատիսի գագաթին տեղադրվելիք Քրիստոսի մոնումենտալ արձանը, որպես արվեստի գործ, որպես մշակութային արժեք, որպես հեղինակի մտքի թռիչքի ու ճաշակի չափանիշ իրարից ոչնչով չեն տարբերվում:
Ավելին, Զանգակատան քանդակը դնելուց ոչ մի կենդանի չի վնասվել, օրենք չի խախտվել, բայց Հատիսի վրա արձանի տեղադրումը, Հայաստանի կայացումը, որպես իրավական պետություն, մի տասը տարով հետ է գցել: Բայց դրա մասին եզակի մարդիկ են խոսել:
Ովքեր բողոքում են/էին Սևակի արձանից, բայց լուռ էին/են ու հաշտ Քրիստոսի արձանի տեղադրման փաստի հետ, պարզապես քաղքենի եք, (կամ մորթապաշտ):
Եթե Սևակի քանդակը Ծառուկյանը պատվիրեր, դներ Հատիսի գագաթին, ու ասեր, որ տուրիզմ է զարգացնում, դուք էլի լավագույն դեպքում լռելու էիք, իսկ վատագույն դեպքում` ծափահարեք:
Ձեզ ոչ թե ճաշակ է պետք, այլ շոու:
Պայմանավորվել ենք, որ չենք նեղանում»:
Դիտեք նաև՝
***


