Երևանում այսօր կայացած համերգի ժամանակ սիրված երգիչ, ուկրաինական X-Factor ծրագրի հաղթող Սևակ Խանաղյանը կատարել է նաև «Скоро Весна» հայտնի կատարումը, որի ժամանակ հայ հանդիսատեսը ձայնակցել է կրկներգի ժամանակ՝ թերևս ցրտաշունչ ձմեռից հետո այդքան ցանկալի գարնան սպասումով:
Իսկ Սևակ Խանաղյանի այս կատարման ժամանակ Արամ Խաչատրյանի համերգասրահում ներկաները , կարծես, մեկ մարդու նման պարզել են իրենց հեռախոսները՝ լուսավորելով դահլիճը: