▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևակ Ամրոյանի անակնկալ նվերը՝ տարեդարձի կապակցությամբ

BlogNews.am-ը գրում է, որ ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Երգիչը հայտնել է, որ 25-ամյակի կապակցությամբ որոշել են փախչել ամռան տապից ու գնալ քաղաքից դուրս։

«Եղել են տարիներ, երբ Երևանում եմ տոնել ծնունդս, սակայն հուլիսին միշտ շատ շոգ է լինում և հիմնականում նախընտրում եմ քաղաքից դուրս գնալ։ Այս դեպքում և՛ մաքուր օդ էր, և՛ ավելի մտերմիկ միջավայր»,- ասել է Սևակը։

Երգչի փոխանցմամբ՝ տարեդարձի կապակցությամբ մի շարք նվերներ է ստացել, սակայն ինքը նվերներին մեծ նշանակություն չի  տալիս։ Այնուամենայնիվ, կար մի անակնկալ նվեր, որը երգչին շատ է տպավորել։

«Ես շատ եմ սիրում քամանչա գործիքը։ Ինձ հրավիրեցին խանութ և իմ երգերի ներքո այդ գործիքը նվիրեցին»,- ասել է նա՝ չցանկանալով բացահայտել, թե ումից էր ստացել նվերը։ Ամեն դեպքում մեզ հաջողվեց պարզել, որ խոսքն իգական սեռի ներկայացուցչի մասին է:

Երգչի համար անակնկալ է եղել նաև թեհրանցի երկրպագուհու անակնկալ ներկայությունն իր տարեդարձին։ «Նա իմ երկրպահգուհին է, ում հետ արդեն բարեկամացել ենք, ինձ համար անակնկալ էր, որ տարեդարձիս նա եկել էր Երևան»,- նշել է Սևակը, ով գործընկերներից հյուրընակալել է երգիչ Հայկ Հունանյանին, Ռուբեն Սասունցուն, դերասան Դավիթ Աղաջանյանին։

Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական նորություններին՝ Սևակը հայտնել է, որ այժմ աշխատում է իր նոր ալբոմի վրա, որը նախատեսում  է թողարկել աշնանը։ 

Առավել մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее