▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևակ Ամրոյանը նորություն ունի

Life.panorama.am-ը գրում է. Ընդամենը օրեր հետո «Ժողովրդական երգիչ 1» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանն իր երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է հայտնի «Յար, բոյիդ մեռնեմ» ժողովրդական երգի հիման վրա:

«Երգը փորձել ենք նոր ձևով գործիքավորել և ներկայացնել հանրությանը: Գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը, իսկ միքսն ու մասթերինգն արել է Դեր Հովան»,-մեզ հետ զրույցում պատմեց Սևակ Ամրոյանը:

Երգչի նոր տեսահոլովակի հիմքում ընկած է սիրո գաղափարը, սակայն տեսարանների գերակշռող մասը հարսանեկան են: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյան է, ում հետ Սևակը մեկ անգամ չէ, որ հասցրել է համագործակցել:

Սևակ Ամրոյանի հետ զրույցում  հետաքրքրվեցինք նաև նրա պրոդյուսերի` Ալեքսանդր Մհերյանի, կողմից արված մի մակագրության մասին, որը վերջինս արել էր Սևակի և նրա տեսահոլովակի հերոսուհու` պարուհի Էլեն Սանդալջյանի համատեղ լուսանկարի տակ: Տվյալ մակագրությամբ, որը կարճ ժամանակ հետո փոխարինվեց «Շուտով, նոր տեսահոլովակ» մակագրությամբ, Ալեքսանդր Մհերյանը շնորհավորել էր Սևակին և Էլենին ամուսնության կապակցությամբ:

«Ի սկզբանե` Ալեքսանդրի շնորհավորանքը հենց իր միտքն է եղել: Չենք փորձել ավելորդ  ուշադրություն գրավել, դա պարզապես որպես հումոր է արված եղել: Հետո, սակայն, անձամբ խնդրեցի պրոդյուսերիս փոխարինել տվյալ մակագրությունը մեկ ուրիշով, որպեսզի թյուրիմացություն չլինի»,- պարզաբանեց Սևակը` նշելով, որ շատ մարդիկ սխալ էին հասկացել և լուրջ ընդունել Սևակի ամուսնությանը վերաբերող հումորը. «Գտնվեցին մարդիկ, ովքեր անգամ զանգահարեցին և շնորհավորեցին ինձ, իսկ ոմանք էլ նույնիսկ հասցրեցին նեղանալ ինձանից»,- պատմեց Սևակ Ամրոյանը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее