Վրաստանի սևծովյան ափերին կարմիր դրոշակներ են տեղադրվել. ինչը նշանակում է, որ փոթորիկ է սպասվում: Այս մասին հայտնում է «Sputnik Վրաստան» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
«Սև ծովի ափերին 5 բալանոց փոթորիկ է սպասվում: Մենք անմիջապես համապատասխան միջոցառումներ ենք իրականացրել: Բոլոր ափամերձ շրջաններում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչը նշանակում է, որ լողալն արգելվում է», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, փրկարարներն անձամբ են տեղեկացնում հանգստացողներին վտանգի մասին և խորհուրդ են տալիս զերծ մնալ արտակարգ իրավիճակներում հայտնվելուց:
Լողալ կրկին կթույլատրվի, երբ լողափին սպիտակ դրոշակներ հայտնվեն:


