▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերն այդ սկանդալային հաղորդաշարերից են ինձ հիշում. Տիգրան Հարությունյան

Life.panorama.am-ը գրում է.  Կայքի զրուցակիցն է ռադիո և հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանը: 

-Տիգրան, վերջերս բավականին ակտիվ աշխատում եք, կխնդրեմ ամփոփ պատմել դրանց մասին: 

-Այո, ճիշտ եք նկատել, որ ակտիվ աշխատանքային պրոցեսում եմ, չնայած ես միշտ նախընտրում եմ ավելի շատ աշխատել, քան դրա մասին բարձրաձայնել։ Ինչպես գիտեք`․ այս տարի իմ հարազատ «Հանրային ռադիոն» նշում է իր 90-ամյա հոբելյանը, որը բոլոր աշխատակիցների համար կարևոր հոբելյանական տարի է։ Հրաշալի թիմի հետ միասին մենք թևակոխել ենք նոր եթերաշրջան, եթերում են 50-ից ավելի նոր հաղորդաշարեր՝ բոլոր տարիքային խմբերի համար։ Բացի ռադիոն, ես արդեն երկու տարի է տեղափոխվել եմ «ԱՐ» հեռուստաընկերություն, որտեղից առաջարկ ստացա վարելու երաժշտական «Ռետրո հիթ» հաղորդաշարը։ Մեկուկես տարի այն վարելուց հետո, այս պահին մի հրաշալի հաղորդաշար եմ նկարահանում, որի հեղինակ-հաղորդավարն եմ։ Նոր՝ «Վերադարձ» ֆիլմաշար-հաղորդումը պատմում է հայրենադարձ ընտանիքների լուսավոր պատմություններ, թե ինչպե՞ս եկան Հայաստան, ինչպե՞ս են ապրում, արարում մայր հողում։ 

-Շատերը Ձեզ հիշում են «Կռվախնձոր» նախագծից, որը ժամանակին բավականին մեծ ճանաչում ուներ, այն եթեր վերադարձնելու պլաններ չկա՞ն: 

- Գիտեք այն, ինչ մի օր ստեղծվում է, մի օր էլ իր տրամաբանական ավարտը պետք է ունենա, հատկապես մեր նման փոքր երկրում, երբ քո հաղորդումը շոուբիզնեսի, մշակույթի գործիչների մասին է, իսկ նրանց քանակը սահմանափակ է։ Յուրաքանչյուր հեռուստապրոդուկտ պետք է մի օր փակվի, դրա փոխարեն եթերում հայտնվի նորը։ Ես վստահորեն կարող եմ փաստել, որ ինչքան էլ գուցե շատերը չէին սիրում «Կռվախնձորը», վախենում էին հյուր գալ, այն կարողացավ սիրվել, ունենալ վարկանիշ, առանց որևէ արհեստական հնարքների և երկար կյանք՝ 5 տարի եթեր։ Բնականաբար, ինձ շատերը հենց այդ սկանդալային հաղորդաշարերից են հիշում, որովհետև ուղղակի մեր հասարակությունն է նմանատիպ լուրերի հետևորդը և ավելի շատ նման լուրեր կամ հաղորդումներ են դիտում և կարդում։ Ոճային փոփոխություն այդքան էլ չէի ասի, որ կար, քանի որ մինչ այդ ես ղեկավարում էի «Երկիր Մեդիայի» առավոտյան ծրագիրը, վարում էի և այդ ժամանցային ու տեղեկատվականի, հարցազրույց վարելու բաղադրիչը երկու նախագծերի հիմքն էր: Ուղղակի «Կռվախնձորում» հարցերն ավելի սուր էին, իսկ առավոտյանում ավելի տրամադրություն պարգևող։ Պլաններ կան, բայց ամեն ինչի մասին՝ շուտով, գուցե շատերը նաև անակնկալի գան։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее