▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերի կարծիքով ես մեծամիտ եմ, գոռոզ, բայց դա այդպես չէ. Դիանա Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է. Գրեթե մեկ տարի դադարից հետո «Քաղաքում»-ի Իռենը՝ նույն ինքը դերասանուհի Դիանա Գրիգորյանը, ներկայանում է «ATV»-ի «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում: Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է մասնագիտության ընտրության, իր մասին սխալ կարծիքների, ներկա զբաղվածության, ապագա ծրագրերի և այլ թեմաների մասին:

Դիանա, գրեթե մեկ տարվա դադարից հետո կրկին նկարահանվում եք սերիալում: Սա Ձեր երկրորդ սերիալային աշխատանքն է, գոհացնո՞ւմ է Ձեր նոր կերպարը, աշխատանքը:

Այո, գրեթե 2.5 տարի նկարահանվեցի «Քաղաքում»-ում, որի ավարտից հետո մոտ 10 ամիս չնկարահանվեցի: Ընդ որում նկատեմ, որ դադարս ինձ համար արդարացված և ճիշտ էր, քանի որ, ըստ իս, դերասանն իր ներկայությամբ պետք է հեռուստադիտողին չհոգնեցնի: Արդյունքում, անկեղծ գտնվեմ, այս ընթացքում ինձ հարմար առաջարկներ էլ չեղան, այնպես ստացվեց, որ իմ ցանկությունը համապատասխանեց իրավիճակին և դադարը իմ օգտին եղավ: Իսկ վերջերս հրավեր ստացա «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի սցենարի հեղինակ և պրոդյուսեր Անահիտ Մխիթարյանից, մասնակցեցի քասթինգին և ընտրվեցի: Նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռնեց, քանի որ իմ նախորդ կերպարից խիստ տարբերվող է: Ես շատ մեծ բծախնդրությամբ եմ մոտենում կերպարիս, հետևում եմ, որ սխալվելու դեպքում պարտադիր շտկեմ թերություններս:

Հետաքրքիր է՝ Ձեր հերոսուհու՝ Սոնայի, հետ ընդհանրություններ ունե՞ք:

Սոնան միամիտ, անկեղծ, անմեղ, բայց միաժամանակ շատ պինդ է, ուժեղ բնավորության գծերով աղջիկ է: Իհարկե, հետագա սերիաներում նա ինչ-ինչ քայլեր կանի, որի հետ ես համաձայն չեմ, այսինքն՝ Դիանան դա չէր անի: Ամեն դեպքում Սոնայի քայլերն արդարացված են: Ընդհանուր առմամբ, մենք նման ենք այնքանով, որ երկուսս էլ անկեղծ մարդիկ ենք:

Դիանա, ֆիլմը տղամարդու ճակատագրի մասին է և դուք միակ գլխավոր հերոսուհին եք, դա պատասխանատվությունը ավելի՞ է մեծացնում, գուցե դժվարություննե՞ր է ստեղծում:

Ինչպես հեռուստադիտողն է տեսնում, մեր տղամարդիկ փայլուն դերասաններ են և իրենց ուսերին են վերցերել ողջ ծանրությունը, իրենք կարողանում են մի ողջ ֆիլմ պահել, ես էլ իրենց հիմքի վրա եմ կարողանում ավելի ամրապնդվել: Այսինքն՝ որքան էլ ես եմ միակ հերոսուհին, դա իրենից դժվարություն չի ներկայացնում:

Դիանա, տարիներ առաջ ինչպե՞ս եկաք այն որոշմանը, որ դերասանուհի եք ուզում դառնալ:

Փոքր տարիքից ուզում էի ընտրել այս ուղին, բայց եկավ մի շրջան, երբ պետք է ավելի լրջորեն մտածեի մասնագիտության ընտրության մասին, ու այդ ժամանակ սկսեցի մտածել այլ ոլորտների շուրջ: Արդյունքում, երեւի կանխորոշված էր, որ պետք է դերասանուհի դառնամ, քանի որ ի վերջո քայլերս տարան Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, որտեղ բախտ վիճակվեց ընդունվել Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոց: Երբ ընտրում էի այս մասնագիտությունը, հայրս դեմ էր, բայց ի վերջո ծնողներս ինձ հոգեպես սատարեցին, թողեցին իմ որոշմանը, մի բան էլ ավելին. այսօր, երբ անգամ կարող եմ մի բանից նեղվել այս ոլորտում, նրանք են ինձ ոգեւորում ու դրա համար իրենց շատ շնորհակալ եմ:

Ընտանիքում էլի դերասաններ կա՞ն:

Ոչ, ընտանիքում միակ դերասանը ես եմ: Ունեմ երկու մեծ քույր և ինձանից  փոքր եղբայր:

Այս ոլորտում ճանապարհը դեռ նոր է սկսվում, արդեն ընկերներ հասցրե՞լ եք ձեռք բերել:

Իհարկե, հասցրել եմ, թեպետ պետք է ասեմ, որ իմ ընկերները քիչ են, բայց շատ լավն են: Խոսքը վերաբերում է մտերիմներին, իսկ ընդհանուր առմամբ շատ ընկերասեր եմ:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее