Blognews.am-ը գրում է. Ռադիոհաղորդավար Անկա Սարիբեկյանի հյուրն այս անգամ երգչուհի Գոհար Հովհաննիսյանն է, ով զրույցի ժամանակ պատմել է ստեղծագործական կյանքից և բալիկի լույս աշխարհ գալու մասին: Կայքը ներկայացրել է զրույցը:
- 2015-ը լուսավորվեց Ձեր բալիկի լույսաշխարհ գալով, կպատմե՞ք, թե որ երկիր էիք մեկնել համերգի:
- Ասեմ, որ բալիկիս ծնունդից հետո առաջին անգամ պետք է խոսեմ այս մասին: Ես, Ռուբենը և Աղասին համերգներով հանդես եկանք Սիդնեյ քաղաքում: Համերգը նվիրված էր Դաշնակցության 125 ամյակին: Այն բնույթով բարեգործական համերգ էր: Երեք օր երգելուց հետո ես արդեն ուժասպառ էի եղել՝ չնայած, որ փոքրիկիս ծնունդին դեռ մեկ ամիս կար: Վերադառնալիս ես արդեն ինչ-որ զգացողություն ունեի: Երկու ժամ թռնելուց հետո 13 ժամ կար դեռ, ինձ մոտ սկսվեց այդ խուճապը, բայց քանի որ իմ մեջ հավատքը շատ մեծ էր, Աստված ինձ ուժ էր տվել, որ խնդիր չի լինելու, իհարկե, վախը կար: Ընթացքի ժամանակ ինձ աշխատակիցներն ուժ էին տալիս՝ ասելով, որ շատ քիչ մնաց, պետք է համբերեմ մինչև հասնենք մոտակա Պերտ քաղաքին: Մեկ ժամ դիմանալուց հետո ինչ այնտեղ տեղափոխեցին հիվանդանոց: Հիանալի բժիկներ էին, և ես մեկ վայրկյան ինձ օտար հողում չեմ զգացել:
- Երեխայի անունը կասե՞ք:
- Գայանե: Ինձ ասացին, որ այն կղզիանման քաղաք է, որտեղ հայեր չկան: Ես մտածում էի՝ ի՞նչ պետք է անեմ: Եվ ինձ զանգահարում է մի աղջիկ, ասում է՝ ես կգամ քեզ կտեսնեմ: Ես ուրախացա և նաև զարմացա, թե ինչպես գտավ ինձ: Եվ ինքն էլ ասում է՝ Սիդնեյից զանգահարեցին, ասացին՝ հայ աղջիկ եգած է հոս, չոջուխ բերած է: Եվ այս աղջիկը ինձ մայրիկի նման էր վերաբերվում: Նա շատ մեծ չէր, ուներ 4 երեխա: Նա նույնիսկ ասաց, որ հյուրանոց գնալու կարիք չկա, և ես կարող եմ մնալ իրենց տանը: Ու իսկապես 20 տարուց ավել նա ապրում էր այնտեղ, բայց երբ մտա իրենց տուն եկեղեցու նմանեցրի: Ամեն ինչ շատ հայեցի էր: Ու ասեմ, որ նա չգիտեր,որ ես երգչուհի եմ: Ուղղակի մտածել էր՝ հայ է, եկել է, խնդիր ունի և ես պետք է օգնեմ: Հետո երբ տեսավ, արդեն ճանաչեց ինձ: Շնորհակալ եմ իրեն անչափ, նա իմ բալիկի երկրորդ ծնողն է:
- Շատերին հուզում է մի հարց. երեխան Հայաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ:
- Շատերը կարծում էին, որ դա պլանավորած էր: Ասեմ, որ, սիրելինե՛րս, դա միակ բանն է, որ չես կարող պլանավորել: Նա համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ այդ օրենքը, ըստ որի այնտեղ, որտեղ երեխան ծնվում է, ունենում է տվյալ երկրի քաղաքացիություն, վաղուց դուրս է եկել: Պարզապես անձնագրում գրվում է, թե որտեղ է նա ծնվել:
- Որքա՞ն ժամանակ եք մնացել այնտեղ:
- 20-22 օր մնացել եմ այնտեղ:
- Գիտեմ՝ Ձեզ հետ նաև Ձեր ընկերներն էին այնտեղ:
- Ինձ հետ Աղասն ու Ռուբենն էին ինքնաթիռում: Մի բան ասեմ, երբ ես արդեն շատ վատ էի, տեսա, որ Ռուբենը ձայնով լաց է լինում: Ես ինձ մոռացել էի և խնդրում էի՝ Ռուբ, լավ, հանգստացի, ես զարմանում եմ՝ ինչ է պատահել: Շնորհակալ եմ իրեն անչափ, իմ պահապան հրեշտակն էր ինքը: Երբ արդեն բերեցին ինձ պալատ, տեսա, որ սենյակում համարյա հատակին քնել էր ինքը: Շնորհակալ եմ իրեն, իմ եղբայրն է իսկական:
- Ե՞րբ հանդես կգաք նոր տեսահոլովակով:
- Այս տարի կունենամ նոր տեսահոլովակ անպայման, բայց նախ պետք է ընտրեմ երգը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում