Ուզում եմ, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի ու դրա համար աշխատատեղ եմ ստեղծում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ «Աշխատատեղեր ստեղծվում են, արեք նայեք։ Լիքը տեղեր կան», - ասել է Ալեքսանյանը։ Հարցին, թե այդ աշխատատեղերը իր բիզնեսի արդյունքո՞ւմ են ստեղծվում, Ալեքսանյանը բացասական պատասխան է տվել՝ պնդելով, որ դա իր աղջկա բիզնեսն է. «Որ ուզենաս դու էլ կդնես։ Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես», - նշել է Ալեքսանյանը։
Տեսանյութը` news.am-ի


