▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաթենիկն իր երգով կրկին հիացրեց «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին եւ անցավ հաջորդ փուլ

 

 

 

 

 

НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի երկրորդ փուլում 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է Իգոր Սարուխանովի  «Скрип колеса» հայտնի երգը:

Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը:

Սաթենիկը հաջորդ փուլ է անցել, իսկ վերջում էլ երգել է Իգոր Սարուխանովի հետ:

Նշենք, որ Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ  ապրում է Գյումրիի մանկատներից մեկում:

Հիշեցնենք, որ առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը: 

Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել էր. «Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է:  Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել էր, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее