
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ՝ որևիցե երկրի իշխանություն սկսում է կառավարվել մեկ այլ եկրի կողմից՝ այդ իշխանությունը դառնում է կառավարող երկրի աղախինը, քոծը:
Հետևաբար, կառավարվող երկրի ժողովուրդը՝ ծնվում, ապրում ու մահանում է, որ քոծը աշխատանք ունենա:
Սա կոչվում է գաղութացում: Դե գաղութում նստած հասարակության օրենքն էլ պիտի գողականը լինի, որը կառավարում է գաղութացնող կողմը:
Մի խոսքով՝ շատ տխուր տեսարան է երբ ազգ ու տակով բերդում նստած ես, իսկ ազատազրկմանդ ժամետը հայտնի չէ, որովհետև դատարանը պատժի որոշումը գաղտնի է պահում, չի հրապարակում: Այս պատմության ողբերգությունը նրանումն է , որ մեր ժողովուրդը համակերպվել է գախութի պատերի ներքո մնալուն , իրեն ապահով է զգում օտար պատերի ներքո, չի ուզում պատասխանատվությունը վերցնել իր վրա, չի ուզում ինքնուրույն պաշտպանվել արտաքին թշնամիներից, տարբեր աղետներից: Չի գիտակցում իր ամբողջականությունը, չի զգում դրա կարիքը:
Մի բան գիտեմ, որ ազգ կարող է կոչվել միայն այն ժողովուրդը, որի համար անկախությունն ու ազատությունը արժանապատվության հարց է»:


