▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգն ու դեմ չեմ լինի, եթե այն դառնա ՀՀ օրհներգը. Էմմա Պետրոսյան

Life.panorama.am-ը գրում է. Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին Շառլ Ազնավուրի հյուրընկալվելուց եւ այնտեղ Հայաստանի օրհներգը փոխելու հետ կապված հնչեցրած հայտարարությունից հետո մեր երկրում կարծես թե հասարակությունը բաժանվել է երկու բանակի: Աշխարհահռչակ երգիչը նշել է.
«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում եւ, հնարավոր է, Pour toi Arménie-ն («Քեզ համար Հայաստան»-ը) նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»:
 
1991-ից գործող` ՀՀ օրհներգը փոխե՞լ, թե ոչ: Վրջին օրերին սա ամենաքննարկվող հարցն է: 
 
Կայքը թեմայի շրջանակում լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Էմմա Պետրոսյանի կարծիքը:
 
«Գիտեք, մեր գործող օրհներգի նկատմամբ շատ տարբեր է մարդկանց վերաբերմունքը: Այն արդեն երկար տարիներ է, մեր հիմն է, ու ինչպես ասում են` երկար լսելուց հետո ականջդ ասես սովորում է դրան: Ես առանձնապես չեմ ըմբոստանում մեր հիմնը լսելիս, շատ հարգում եմ այն, ինքս ոտքի եմ կանգնում, երբ հնչում է եւ վերջապես ինձ վաղուց բերել եմ այն մտքին, որ բացի իմ կարծիքից, կա համայն հայության կարծիքը, սակայն, միաժամանակ, չեմ կարող չնշել, որ այն երաժշտական կառուցվածքի իմաստով սխալ հնչյունաբանություն ու շեշտադրումներ ունի: Ողջ երգի ընթացքում այն վեր ու վար է իջնում, իսկ աշխարհի բոլոր հիմները կառուցվում են վեր բարձրանալու սիստեմով, դրանցում մեղեդիական գծի շարահյուսության վեր շարժումը ոտքի է բարձրացնում յուրաքանչյուրին: Այնուամենայնիվ, այս երգն արդեն կա, ողջ աշխարհը գիտի, ու հիմա քննադատել չեմ ուզում»,- նշեց Էմմա Պետրոսյանն ու շարունակեց.
 
«Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի երգին, այն շատ գեղեցիկ երգ է եւ իր մեջ ունի հիմնի մտածողություն: Ես շատ հարգում ու սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգն, ու դեմ չեմ լինի, եթե այն դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը»:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Life.panorama.am-ը գրում է. Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին Շառլ Ազնավուրի հյուրընկալվելուց եւ այնտեղ Հայաստանի օրհներգը փոխելու հետ կապված հնչեցրած հայտարարությունից հետո մեր երկրում կարծես թե հասարակությունը բաժանվել է երկու բանակի: Աշխարհահռչակ երգիչը նշել է.

«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում եւ, հնարավոր է, Pour toi Arménie-ն («Քեզ համար Հայաստան»-ը) նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»: 

1991-ից գործող` ՀՀ օրհներգը փոխե՞լ, թե ոչ: Վրջին օրերին սա ամենաքննարկվող հարցն է:  

Կայքը թեմայի շրջանակում լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Էմմա Պետրոսյանի կարծիքը:

 «Գիտեք, մեր գործող օրհներգի նկատմամբ շատ տարբեր է մարդկանց վերաբերմունքը: Այն արդեն երկար տարիներ է, մեր հիմն է, ու ինչպես ասում են` երկար լսելուց հետո ականջդ ասես սովորում է դրան: Ես առանձնապես չեմ ըմբոստանում մեր հիմնը լսելիս, շատ հարգում եմ այն, ինքս ոտքի եմ կանգնում, երբ հնչում է եւ վերջապես ինձ վաղուց բերել եմ այն մտքին, որ բացի իմ կարծիքից, կա համայն հայության կարծիքը, սակայն, միաժամանակ, չեմ կարող չնշել, որ այն երաժշտական կառուցվածքի իմաստով սխալ հնչյունաբանություն ու շեշտադրումներ ունի: Ողջ երգի ընթացքում այն վեր ու վար է իջնում, իսկ աշխարհի բոլոր հիմները կառուցվում են վեր բարձրանալու սիստեմով, դրանցում մեղեդիական գծի շարահյուսության վեր շարժումը ոտքի է բարձրացնում յուրաքանչյուրին: Այնուամենայնիվ, այս երգն արդեն կա, ողջ աշխարհը գիտի, ու հիմա քննադատել չեմ ուզում»,- նշեց Էմմա Պետրոսյանն ու շարունակեց. «Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի երգին, այն շատ գեղեցիկ երգ է եւ իր մեջ ունի հիմնի մտածողություն: Ես շատ հարգում ու սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգն, ու դեմ չեմ լինի, եթե այն դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը»:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее