▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ պլաններ ունեմ ապագայի համար, բայց դեռ զբաղված եմ փոքրիկիս խնամքով. Անուշիկ Ալավերդյան

Դիտեք նաև՝

Orer.am -ի զրուցակիցն է Անուշիկ Ալավերդյանը: Նրա կարիերան ժամանակավոր դադար է առել կյանքի ամենահաճելի զբաղվածության պատճառով. Անուշիկը խնամում է իր մեկ ամսական դստերը: Մեզ հետ զրույցում նա պատմեց մայրական զգացողությունների, իր մանկության, ապագայի պլանների մասին եւ սկսնակ երգիչներին տվեց իր խորհուրդները: Մանրամասները սիրով ներկայացնում ենք հարցազրույցում:

-Կպատմեք Մայրիկ կոչման զգացողությունների մասին:

-Դա Ֆանտաստիկ բան է, անբացատրելի. երջանիկ եմ շատ:

-Կա Ինչ-որ բան, որ զգում եք` պակաս է եղել Ձեր մանկության մեջ:

-Իմ Մանկությունը պարզապես հրաշալի է եղել: Որեւէ բան չէի փոխի: Ծնողներս ամեն բան արել են մեր կատարյալ մանկությունը ապահովելու համար:

-Դեռ Մանկությունից էր որոշված ​​դառնալ երգչուհի:

-Դեռ Մանկությունից հիշում եմ, որ մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: Հայրս տարբեր երգեր էր սովորեցնում: Մեծացել եմ այն ​​մտքով, որ անպայման երգելու եմ:

-Եթե Ոչ երգչուհի, ապա:

-Երբ Կարդում եմ իմ առաջին կամ երկրորդ դասարանի շարադրությունները, որոնք շատ խնամքով պահպանում եմ, գրված է, որ ցանկացել եմ դաշնամուրի ուսուցչուհի դառնալ:

-Հնարավոր Է ներդաշնակորեն համատեղել կարիերան եւ ընտանիքը:

-Իմ Դեպքում դա անխուսափելի է: Երաժշտությունը իմ ու ամուսնուս կյանքն է, ապրելակերպը, աշխատանքը ...

-Ընտանեկան Երջանկություն ստեղծելու համար ինչն է առավել կարեւոր:

-Սերն Ու հարգանքը:

-Ինչ Նորություններ կլինեն Ձեր բենդում:

-Հիմա Փոքր ընդմիջում է բենդում, բայց շուտով սկսելու ենք կրկին համերգներ ունենալ ու նաեւ տեսահոլովակ նկարահանել բոլորին շատ ծանոթ երգի հիման վրա: Թող անակնկալ լինի:

-Իսկ Ինչ ստեղծագործական նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:

-Շատ Պլաններ ունեմ ապագայի համար, բայց դեռ զբաղված եմ փոքրիկիս խնամքով: Կարծում եմ` նոր «Շնորհակալ եմ» տեսահոլովակից հետո իրավունք ունեմ փոքր դադար առնելու:

-Ունեք Երաժշտության սիրելի ոճ:

-Ես Լսում եմ լավ երաժշտություն ու կապ չունի` դա ինչ ոճում կլինի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее