▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ուրախ եմ, որ հետաքրքիր եմ մարդկանց. Մերի Մակարյան

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի համար 2015 թվականն առանց վերելքների ու վայրէջքների է անցել։ BlogNews-ի հետ զրույցում Մերին ասաց, որ ամեն ինչ իր հունով առաջ է գնում։ «Կարելի է ասել՝ հաջող տարի էր, ուղղակի, որպես այդպիսին, չառանձնացող էր։ 2016-ի հետ կապված մի շարք նպատակներ ունեմ։ Իմ նպատակներն անսպառ են։ Տա Աստված՝ դրանք շատ արագ կատարվեն։ Հիմա ուղղակի ապրում եմ, ամեն բան թողել եմ ինքնահոսի՝ Աստծո ձեռքերում։ Լինում են փոքրիկ հնարավորություններ, որոնք օգտագործում եմ՝ հասնելու իմ նպատակներին»,- ասաց Մերին։


Դերասանուհուց տեղեկացանք, որ նորություն ունի. գլխավոր դերով նկարահանվելու է նոր նախագծում, սակայն մանրամասների մասին խոսել առայժմ չի կարող։

Դերասանուհին անցնող տարում առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում. «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմն էկրան կբարձրանա փետրվարի 5-ին։ Մերին այստեղ խաղում է քյառթու աղջկա դեր։ «Դեռ չեմ տեսել ֆիլմն ու չեմ կարող խոսել սպասելիքներիս մասին։ Առաջին անգամ պրեմիերային պետք է նայեմ։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, սակայն մի բան է խաղալ կերպարը, այլ բան է՝ էկրանին տեսնել ֆիլմը մոնտաժից հետո.  շատ բան է փոխվում»,- ասաց Մերին ու հավելեց, որ իր համար նորություն էր այսպիսի կերպար խաղալը։ - Իմ առաջին քննադատը ես եմ, նաև՝ հանդիսատեսի արձագանքից կհասկանամ՝ ինչպես է ստացվել»։

Մերին նկատեց, որ իր հետ կապված քննարկումներ միշտ լինում են։ «Քննարկումների կիզակետում եմ լինում, սակայն մտավախություն չունեմ, որ այս ֆիլմն էլ կարող է քննադատությունների տեղիք տալ։ Մտահոգում է, երբ ինձ քննադատում են իմ չարած բանի համար, իսկ երբ քննադատում են մի բանի համար, ինչն արել եմ, նորմալ է։ Չեմ  կարող ասել, թե հաճելի է, սակայն նորմալ է։ Շատ ուրախ եմ, որ հետաքրքիր եմ մարդկանց, կաշխատեմ պահել դա։ Միևնույն ժամանակ, շատ ուրախ եմ, որ առանց ինչ-որ բան անելու եմ հետաքրքիր։ Թող վերամբարձ չհնչի, բայց այդպես է ստացվել»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее