▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ոգևորիչ էր իմ տարիքում ստանալ այդ մրցանակը. Մաշա Մնջոյան

Life.panorama.am-ը գրում է. Օրերս Գյումրիում կայացավ «Ոսկե Մուշուրբա 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ երգչուհի Մաշա Մնջոյանը արժանացել է «Վաստակավոր գյումերցի» կոչմանը:

 Կայքի հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր համար մեծ անակնկալ է եղել այդ կոչմանն արժանանալը.

«Անկեղծ ասած` «Ոսկե Մուշուրբա 2016» մրցանակաբաշխությանը հրավիրվել էի, որպեսզի ելույթ ունենայի, եւ մեծ անակնկալ էր, երբ իմ անունը հայտնեցին որպես մրցանակակիր, որպես «Վաստակավոր գյումրեցի»: Ինձ համար այդ մրցանակը շատ կարեւոր է ու անչափելի պարտավորեցնող»,- պատմեց երիտասադ գյումրեցի երգչուհին ու շարունակեց.

«Շատ ոգեւորիչ էր, իմ տարիքում ստանալ այդ մրցանակը եւ կանգնել իսկապես ամենահայտնի եւ պատվավոր գյումրեցիների կողքին, սա ուղղակի հպարտություն է ինձ համար: Այդ օրը բեմին կանգնած միայն հպարտություն էի ապրում, որ գյումեցի եմ, որ վաստակավոր գյումրեցիների շարքում եմ: Բարձր պահել Գյումրիի պատիվը, դա դեռ շատ քիչ է, Գյումրին արժանի է ավելիին»:

Ի դեպ` մեզ հետ զրույցում Մաշան նշեց, որ մինչ Ամանոր հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ ու տեսահոլովակ, որը նկարահանվել է Ավստրալիայում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее