Դիտեք նաև՝
Life.tert.am-ը գրում է. Երգչուհի Անահիտ Շահբազյանը նոր տեսահոլովակ ունի, որն իր հանդիսատեսի դատին կհանձնի մինչև մայիսի կես։ Կայքի հետ զրույցում Անահիտը հայտնեց, որ նոր տեսահոլովակի ռեժիսորն իր ամուսինն է` երաժիշտ Կարեն Զադիրյանը։ Վերջինս կրթությամբ ռեժիսոր է։
«Տեսահոլովակը վաղուց ենք նկարահանել, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով մոնտաժային աշխատանքները ձգձգվեցին։ Հիմա, կարծես թե, մոտենում ենք ավարտին։ Հուսով եմ` մինչև մայիսի կես պատրաստ կլինի»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ պարզ տեսահոլովակ են նկարահանել։

«Արևի» նկարահանումները տաղավարում են եղել։ «Սյուժետային գիծ, որպես այդպիսին, չկա, սակայն հետաքրքիր կլինեի դիտել։ Չգիտեմ` ինչքանով է ստացվել։ Ինձ համար էլ է անակնկալ վերջնական արդյունքը, քանի որ ինքս չեմ մասնակցել մոնտաժային աշխատանքներին, այդ ամենով ամուսինս է զբաղվել։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է և շատ օգնեց ինձ։ Կարենն ունիվերսալ անձնավորություն է` ամեն ինչում կա։) Շատ ուրախ եմ, որ կողքիս է,– նշեց երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակը շունչ կտա երգին, որն իր համար շատ թանկ է։ –Այս երգն ինձ համար շատ սիրելի էր և պետք է շունչ տալ, որպեսզի տեսահոլովակով ապրի, մարդիկ հեռուստատեսությամբ տեսնեն, լսեն»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում