Life.panorama.am-ը գրում է. Դերասան Գագիկ Մադոյանը կայքի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք առաջիկա անելիքների եւ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Զրույցի սկզբում Գագիկը նախ նշեց, որ տպավորված է ոչ միայն «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներով, այլեւ ամբողջական ֆիլմով:
«Պետք է շեշտեմ, որ ֆիլմի ստեղծագործական թիմում հավաքված էին շատ պրոֆեսիոնալ, միմյանց հանդեպ խիստ հարգալից մարդիկ, ինչն էլ հաճելի աշխատանքային մթնոլորտ էր ստեղծում: Անձամբ ես մեծ հաճույք եմ ստացել նկարահանման օրերին, անգամ տխրեցի, երբ ավարտվեցին իմ նկարահանման օրերը. խոսքն, իհարկե, ֆինանսական կողմի մասին չէ, ինձ հաճելի էր նման ստեղծագործական պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմի հետ աշխատելը»,- նշեց դերասանն ու հավելեց.
«Սա բարձրորակ ֆիլմ է, եւ այն թյուր կարծիքը, թե բարձրարժեք, բարձր արվեստ ներկայացնող ֆիլմերը հանդիսատես չեն ունենում եւ նման ֆիլմերը բոլորի համար չեն, Մհեր Մկրտչյանը ճիշտ հակառակը ապացուցեց` ուղղակի պետք է նկարահանել ֆիլմ` բոլորի համար»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում