Life.panorama.am-ը գրում է.
Հունվարի 13-ին Նելլին տոնել է ծնդյան օրը, երգչուհին դառնում է 30 տարեկան: Ծննդյան անակնկալների, ստացած նվերների եւ երազանքների մասին Նելլին խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Քանի որ ընդամենը մի քանի օրից կլրանա նաեւ ամուսնուս 30-ամյակը, մենք որոշեցինք միացնել մեր ծննդյան օրերը եւ մեծ խնջույք կազապերպել այդ օրը: Ես արդեն նախապատրաստվում եմ այդ խնջույքին, որոշել ենք սեւ եւ սպիտակ «փարթի» կազմակերպել ու այդպես էլ կոչել մեր երկուսի համատեղ ծննդյան օրը»,- պատմեց երգչուհին:
Նելլիի անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից. «Անակնկալներս սկսվեցին դեռ կեսգիշերից: Գիշերն ուղիղ 12:00-ին ամուսինս միանգամից մի քանի նվերներ մատուցեց, շատ հաճելի էր նաեւ արտերկրում ապրող քույրերիս ուղղարկած նվերները: Անասելի զգացմունքներ ունեցա, երբ աղջիկս շնորհավորեց ինձ՝ երգելով մայրիկի համար, բայց փոքրիկս շատ նեղվեց, որ իր համար այսօր նվերներ չկան,- ծիծաղելով նշեց երգչուհին ու հավելեց,- Նրանց անակնկալների շնորհիվ ծննդյանս օրը էլ ավելի երջանիկ եմ ինձ զգում»:
Նելլին մեզ հետ զրույցի ժամանակ անկեղծացավ. «Դեռեւս չեմ պատկերացնում, որ արդեն 30 տաեկան եմ: Հիմա, երբ փորձում եմ հետ նայել եւ վերարժեւորել ապրածս երեք տասնամյակը, հասկանում եմ, որ հասցրել եմ շատ բան ստեղծել իմ կյանքում, որոնց մեջ ամենաթանկը ընտանիքս է: Իհարկե, անելիքներ շատ կան, շատ կցանկանամ, որ տարիքիս հետ մարդկային տեսակս չփոխվի, ուզում եմ այնպես ապրել, որ ծննդյանս ապագա տարեդարձներին շարունակեմ ինձնից գոհ մնալ»:
Չնայած, երգչուհու խոսքերով, ծննդյան խնջույքը մի քանի օրից կլինի, բայց այսօր Նելլին տոնական տորթ կունենա: Հետաքրքրվելով, թե տոնական տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք է մտապահելու, Նելլին պատասխանեց. «Իհարկե, այդ ավանդույթին հետեւում եմ, բայց ես իմ բոլոր ցանկություններն ու երազանքները Աստծո հետ եմ կապում ու միայն նրան եմ հավատում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում