▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կցանկանամ, որ ինձ հասանելիք թոշակը մի փոքր շուտ տան. Սերգեյ Դանիելյան

 

Life.panorama.am-ը գրում է. Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանը նշում է ծննդյան 53-ամյակը: Իր սուր հումորներով հայտնի դերասանը  կայքի հետ զրույցում իրեն հատուկ կերպով հարցերին պատասխանեց կես կատակ, կես լուրջ:

Սերգեյ Դանիելյանը նախ նշեց, որ այսօր իր համար սովորական օր է, առանձնահատուկ նշանակություն իր տարեդարձին չի տալիս.

«Այսօր կլինեմ աշխատավայրում՝ իմ սիրելի «Շանթ» հեռուստաընկերությունում, որտեղ այս շրջանում նկարահանվում եմ «Անուղղելիները» հեռուստասերիալում: Այնպես որ, այսօր հատուկ չեմ նշի տարեդարձս, փոխարենը ընկերներով կհավաքվենք հանգստյան օրերին»,- նշեց հոբելյարը:

Դերասանը, կարծում է, որ թերություններ չունի, այդ իսկ պատճառով ժամանակը հետ տալու եւ սխալների ուղղումներ կատարելու մասին լսել անգամ չի ուզում:

«Ես թերություններ չունեմ, կամ էլ հենց այդ հատկանիշն է իմ ամենամեծ թերությունը: Չէ, հաստատ չէի ցանկանա ժամանակը հետ տալ, քանի որ, եթե դրա հնարավորությունը լիներ, ապա ստիպված պետք է նորից գնայի դպրոց, ապա համալսարան, հետո ամուսնանյի, այնուհետեւ ամուսնալուծվեի, դրանից հետո կրկին ամուսնանայի եւ կրկին ամուսնալուծվեի: Այնպես որ, ինձ գոհացնում է ապրածս կյանքը եւ հենց այս օրը: Հիմա իմ կյանքի լավագույն շրջանն եմ ապրում»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզնբաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее