Ամերիկյան հայտնի «Սուպերմեն» հեռուստասերիալի աստղ Դին Քեյնը այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք նրա միկրոբլոգից: Դերասանը 2 լուսանկար է տեղադրել` արված հուշահամալիրի մոտ:
«Այս լուսանկարից, միգուցե, դժվարությամբ գուշակեք, թե որտեղ եմ: Շատ կարևոր հուշահամալիրի մոտ եմ»,-առաջին լուսանկարին կից գրել է Դին Քեյնը:
Իսկ երկրորդ լուսանկարում Դինն արդեն բացահայտել է իր գտնվելու վայրը. «Բոլոր նրանք, ովքեր նշեցին Հայաստան, դուք ճիշտ եք»:
Նշենք նաև, որ դերասանն իր գրառման մեջ օգտագործել է նաեւ Armenian Genocide հեշթեգը: