▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ժամանակ հուզիչ տեսարաններ գրելիս արտասվել եմ, հուզվել. Դիանա Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է. «Առանց կասկածի՝ «Առաջնորդները» հեռուստասերիալը կցուցադրվի նաև Հայաստանի բնակչության համար»,- կայքի հետ զրույցում վստահեցրել է սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը, ով նաև իր դերասանական ունակություններն է ցույց տալիս այս սերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն:

«Անկեղծ ասած, ես իրավասու չեմ այս հարցով շատ մանրամասներ հաղորդել, բայց կարող եմ վստահեցնել, որ դեռևս Միացյալ նահանգների հեռուստադիտողների համար ցուցադրվող «Առաջնորդներ» հեռուստասերիալը անպայման կներկայացվի նաև «Արմենիա TV»-ով: Այստեղ այս հեռուստասերիալի հեռարձակումն ավելի շուտ էր նախատեսված, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, կարծում եմ, մինչ այս ամսվա վերջ «Առաջնորդները» կարող է դիտել նաև հայաստանյան հեռուստադիտողը, թեպետ պետք է նշեմ, որ սերիալի յութուբյան դիտումների քանակը խոսում են այն մասին, որ մեր հեռուստադիտողը այն արդեն դիտում է համացանցի միջոցով, մենք էլ փորձում ենք ամեն բան անել, որպեսզի մեզ հետևողների հետաքրքրություններն արդարացնենք: Նրանց այդքան հետևողական լինելը մեզ ավելի է պարտավորեցնում»:

Հետաքրքրվելով, թե սցենարի հեղինակը ինչպե՞ս է իրեն զգում դերասանուհու կարգավիճակում և արդյոք այդ առումով խնդիրների չի՞ բախվել, Դիանա Գրիգորյանը պատասխանել է.

«Յուրաքանչյուր կերպար, որ ծնվում է իմ կողմից, նրան են փոխանցվում իմ զգացմուքները, ես յուրաքանչյուր կերպար ապրում եմ՝ անկախ նրանից ես կխաղամ այն, թե ոչ: Ինձ համար բավականին հեշտ է որպես դերասանուհի ներկայանալը, քանի որ իրականում ես չեմ խաղում, ես անում եմ այն, ինչ զգում եմ և դրա մասին բոլորն են ասում: Ինձ շատ է օգնում իմ զգայական վիճակը, տարիներ շարունակ ես այս ամենի մեջ եմ, սցենարը գրելիս ես ամբողջոթյամբ վերապրում եմ հերոսների զգացողությունները, շատ ժամանակ անգամ հուզիչ տեսարաններ գրելիս ես արտասվել եմ, հուզվել»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее