Life.panorama.am-ը գրում է. Անի Պետրոսյանն այս շրջանում ակտիվ աշխատանքային կյանքով է ապրում: Դերասանուհին նկարահանվում է միանգամից մի քանի նախագծերում, որոնց մասին առաջինը պատմել է կայքին:
«Արդեն իսկ եթերում է «Միլիոնը թակարդում» 25 մասանի ֆիլմը, որտեղ նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսորից՝ Հարութ Շատյանից: Նրա հետ նախկինում աշխատել եմ «Poker.am» ֆիլմի եւ «Երեք կյանք» հեռուստասերիալի շրջանակներում, սակայն երկար տարիներ էր, որ առնչություն չէինք ունեցել, անգամ նրա հեռախոսահամարն էի կորցրել, բայց մի օր ֆեյսբուքով Հարութը շատ բարկացած գրեց, թե ուր եմ կորել ու մի դեր կա, որ ուզում է ես մարմնավորեմ: Այդպիսով հանդիպեցինք, համաձայնության եկանք ու սկսեցինք աշխատել»,- ժպիտով պատմեց Անին՝ նշելով, որ համաձայնության գլխավոր պատճառնրից մեկն այն էր, որ բացասական հերոսուհու պետք է մարմնավորեր.
«Բացասական հերոսուհու մարմնավորել էի շատ տարիներ առաջ՝ «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, ուստի առաջարկն ինձ շատ հետաքրքրեց: Իհարկե, համաձայնությանս պատճառներից էր նաեւ շատ լավ դերասանական կազմը, որոնց հետ աշխատելը իսկապես հետաքրքիր է: Այս ամենին զուգահեռ՝ կարեւոր էր նաեւ այն, որ սերիալը բաղկացած է ընդամենը 25 սերիայից, ինչն ինձ շատ հարմար էր: Սա քրեական դրամա է, որտեղ կան բազում ճյուղեր, սյուժետային գծերն այնքան խճճված են, որ երբեմն անգամ մենք՝ դերասաններս, գլուխ չէինք հանում»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում