Life.panorama.am-ը գրում է. Կարճատև դադարից հետո «Ազիզյաններ» սիթքոմը սկսել է իր երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Առջևում հեռուստադիտողին սպասվում են նոր զարգացումներ, հետաքրքիր ու ծիծաղաշարջ իրավիճակներ, որոնցում կհայտնվեն սիրված հերոսները:
Կայքը սիթքոմի նոր զարգացումների մասին խոսել է դերասանուհի Անի Լուպեի հետ, ով, ինչպես հայտնի է, Ազիզյանների ընտանիքի մայրիկի կերպարն է մարմնավորում:
«Մենք արդեն սկսել ենք մեր սիրելի աշխատանքը, հեռուստադիտողին շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում, որի մանրամասների մասին, բնականաբար, չեմ հայտնի որպեսզի էլ ավելի հետաքրքիր լինի հեռուստադիտողին»,- նշել է դերասանուհին ու ավելացրել.
«Հաջող փորձն էլ ավելի պարտավորեցնող է, սակայն ինքս երկու եթերաշրջանների դեպքում էլ առանձնակի ուշադրություն եմ դարձնում իմ կերպարին, որպեսզի այն ընդունվի ու սիրվի»:
Ինչպես հայտնի է, Անի Լուպեն նաև երգում է, պարզվում է, որ նա նպատակ ունի տեսահոլովակով հանդես գալ.
«Իհարկե, ցանկություն ունեմ տեսահոլովակ նկարահանել, կարծում եմ, դա շատ չի ուշանա, ուղղակի այս պահին մի քանի անավարտ գործեր ունեմ, որոնք վերջացնելուց հետո կպլանավորեմ այն»,- տեղեկացրել է երգչուհի դերասանուհին:
Հետևելով Անիի սոցիալական էջերի հրապարակումներին` անմիջապես հասկանալի է դառնում, որ նա սիրում է կյանքն ու վայելում է ամեն վայրկյանը: Անին վստահեցնում է.
«Լավատես լինելն ինձ համար ստացվելիք չէ, այլ կենսակերպ: Ես հատուկ բաներ չեմ անում դրա համար»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում