▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ ծանր էմոցիոնալ վիճակում եմ. Եվա Ռիվասն անկեղծանում է իր կյանքի ներկայիս բարդ շրջանի մասին

Եվա Ռիվասը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ բացատրելով, թե ինչու էր վերջին շրջանում պասիվ սոցցանցերում.

«Ընկերներ, ներեցեք, որ որոշ ժամանակով կորել եմ: Մորս պատճառով շատ ծանր էմոցիոնալ վիճակում եմ: Ինձ մի փոքր ժամանակ է պետք»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվա Ռիվասն  իր մայրիկի հետ լուսանկար էր հրապարակել՝ պատմելով նրա հիվանդության մասին.

«Նրա ուղեղի վիրահատությունից մեկ տարի է անցել: Այս ամբոջղ ընթացքում ամեն երկու շաբաթը մեկ նա պառկում է հիվանդանոց՝ քիմիաթերապիա ընդունելու... Իմ մայրիկը շատ ուժեղ է, սակայն հիմա որոշ անցանկալի տհաճություններ են առաջացել, որոնք արդեն քիմիայի հետեւանքն են: Բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք ու կլինեք առողջ եւ երջանիկ: Ես նրան եմ տալիս իմ ամբողջ սերն ու ուժը: Իմ գլխավոր ուժը հավատն է: Ես ամեն հարցում իմ հույսը դնում եմ Աստծո վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее