▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. նախկին վարչապետ

 

ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Սլավոնական համալսարանի ռեկտոր 
Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր քջում գրում է.

«Երեկ հերթական անգամ հրապարակայնացվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր:

Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա: Համալսարաններում աշխատող ուսուցիչները, դասախոսները և գիտնականները մեր երկրի ամենապատվարժան մարդիկ են, իրենց անձնուրաց աշխատանքով Նոր Երկիր կառուցելու սաղմն են ստեղծում այժմ:

Պարոնայք պաշտոնյաներ, եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, հրապարակեք դրանք՝ անուն առ անուն, և թույլ մի՛ տվեք որ եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությունը: Իմ կողմից պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել, դրա երաշխավորը ես եմ՝ որպես համալսարանի ռեկտոր:

Նաև հրավիրում եմ պարոն դեսպան Սվիտալսկուն մեր համալսարան՝ սիրով կկիսվեմ նրա հետ մեր ձեռքբերումներով և փորձով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее