Նկարիչ Արմեն Վահրամյանի աշխատանքները հիացրել են երգչուհի Սիբիլին։ Թուրքիայում բնակվող երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամեն անգամ Երևան այցելելիս Վերնիսաժ է գնում։
«Հրաշալի նկարների մեջ հատկապես գրավում են Արմեն Վահրամյանի նկարները։ Մեր զրույցի ընթացքում նա իր հրաշք գործերից մեկը նվիրեց ինձ, երբ իմացավ` ով եմ ես: Շատ ամաչեցի նրա այս թանկ ու արժեքավոր նվերից, սակայն, միևնույն ժամանակ շատ ուրախացա: Եվս մեկ անգամ համոզվեցի, թե Հայաստանի ժողովուրդը որքան սրտանց ու ջերմ է»,- գրել է նա։
Սիբիլը հրապարակել է նաև նկարչի անձնական կայքի հղումը, որպեսզի օգտատերերը կարողանան ծանոթանալ նրա արվեստին։