▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռերին» աջակցողներից ևս մեկը ազատ արձակվեց

 

 

 

 

 

Փաստինֆո-ն գրում է.«Սասնա ծռեր-3» քրեական գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց ամբաստանյալներին ազատ արձակելու գործընթացը։

Նախ փոփոխվեց ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը եւ ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Մինչ դատարանի որոշումը՝ հրապարակվեց ամբաստանյալի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի նրա մոտ հայտնաբերվել են մի շարք հիվանդություններ։ Նրա առողջական վիճակը հաշվի առնելով մեղադրող կողմը չառարկեց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին, որպիսի միջնորդությունը ներկայացվել էր պաշտպան Մարինե Ֆարմանյանի կողմից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դատարանը բավարարեց նաեւ Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորությունն՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ ՝ առաջարկելով 1 մլն դրամ։ Նա երաշխավորեց, որ ամբաստանյալը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտի գործի քննությանը, չի ներգործի դատավարության մյուս մասնակիցների՝ տուժողների եւ վկաների վրա։ Բացի այդ՝ ընդգծեց, որ տուժողներից մեկը ներկայիս ՀՀ ոստիկանապետն է եւ չի էլ կարող ներազդել նրա վրա։

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ ՝ նշելով, որ որեւէ փաստական հանգամանք, տվյալ չի փոխվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելուց ի վեր, սակայն դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը։ Նա ազատ կարձակվի գրավի գումարի վճարումից հետո։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее