Երեւանում այսօր՝ հունիսի 8-ին, մեկնարկեց և անմիջապես էլ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված մասի դատավարությունը: Երբ «Սասնա ծռերի» անդամներին բերեցին դատարան՝ նրանցից Պավլիկ Մանուկյանը դատարանի դահլիճ մտավ հայրենասիրական երգ կատարելով եւ հայտարարեց, որ մարտական է տրամադրված։: Գործը քննվում է էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արտուշ Գաբրիելյանը, ով դատական նիստը հետաձգեց, քանի որ «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին, երբ հայտարարվեց՝ «Ոտքի, դատարանն է գալիս»: Բացի այդ, դատական նիստի դահլիճում ներկաներն վակնարկում էին «Սասնա ծռերին» աջակցող ու ոգևորող կոչեր, իսկ դատավորը փորձում էր լռություն հաստատել: Հիշեցնենք, որ մինչ այդ Ազատության հրապարակից մեկնարկել էր երթ` ի աջակցություն «Սասնա ծռերի»:


