Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը Արշակ Վարդանյանը բավարարեց Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:
![]()
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը դարձավ «Սասնա ծռերի» գործով 9-րդ ազատ արձակվածը։ Ավելի վաղ կալանքից ազատ էին արձակվել՝Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։


