Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ամբաստանյալ Վարգդես Գևորգյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատավորն ընդունեց նաև Աշոտ Պետրոսյանին ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։

Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի համար դատավորը սահմանել է գրավ՝ 500,000 դրամի չափով։ Գրավը մուծել է նույն գործով վերջերս ազատ արձակված Կարո Եղնուկյանը։ Այս գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։


