Հակառակ դատարանի որոշման՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մորն այսօր թույլ չեն տվել տեսակցել որդուն։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրանից պահանջել են որդու ծննդյան վկայականը։
«42 տարեկան տղա է, ծննդական պետք է բերե՞մ, որ ներկայանամ, ես մայրն եմ: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես Արմեն Լամբարյանի մայրն եմ, տեսակցության ժամանակ չե՞ն ճանաչում, որ մայրն եմ: Մի տարի է՝ հաց եմ բերում, գիտեն, որ մայրն եմ»,- «Ա1+»-ին ասել է Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզ Լամբարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում


