Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանն այսօր դատարանի շենք բերվելիս մեքենայից իջնելու ժամանակ ճակատին վնասվածք է ստացել։
«Կազմվել է համապատասխան զեկուցագիր և արձանագրություն դեպքի հետ կապված»,-նշեց դատավորը։
Այնուհետև նիստերի դահլիճ բերվեց Սերգեյ Կյուրեղյանը և հայտարարեց, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։ Դատավորը նրան հեռացրեց նիստերի դահլիճից, քանի որ նրա նկատմամբ եւս 6-ժամյա դատական սանկցիա է կիրառվել։


