▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշա Գալստյանը չի ենթարկվել նահանջ հրամանին, թիկունքը պահել է՝ մինչև որ տղերքը հասնեն

Aravot.am-ը գրում է.

Սաշա Գալստյանին բանակում ջիգյար անունն էին տվել, գյումրեցի ընկերներից մեկն էլ ամեն անգամ Սաշին տեսնելիս ասել է՝ աշեք՝ ոտից գլուխ ջիգյարն է գալիս:

Ոչ բանակում, ոչ էլ հարազատ քաղաքում՝ Մեծամորում, չեն հավատում, որ իրենց Սաշը չկա:

Մայրը՝ Սոֆին, ասում է՝ տղայիս պապիկի անունը տվեցինք, ու անունը կրեց պատվով:

«Փոքր էր, էնքան խելոք, կազմակերպված, որ մի չարություն էլ աներ, իրեն պիտի տան մի անկյունում գտնեինք՝ մի ոտքի վրա կանգնած. ինքն իրեն պատժում էր» : «Քաղցրակեր է եղել, կարող էր մի քանի կիլոգրամ կոնֆետ ուտել ու չհագենալ, բանակում փոխվեց, որ ասում էի ինչ ուղարկեմ՝ ակնկալելով, որ կասի քաղցրավենիք, ասում էր, թե ինչ-որ բան ուղարկելու լինեք, ուրեմն տղերքի համար առաջին անհրաժեշտության իրեր» : «Միշտ բոլորի նկատմամբ հոգատար էր, չէր հաշտվում մտքի հետ, որ ինքը կարող է մեկին նեղացրած լինել. պիտի ամեն ինչ աներ, որ հաշտվեին» :

Դպրոցում լավ է սովորել, բայց հատկապես սիրել է քիմիա, կենսաբանություն առարկաները՝ գիտակցելով, որ բժիշկ դառնալու համար պիտի դրանք լավ սովորի: Սաշի մանկության ընկերուհին՝ Անին, պատմում է. «Կար տարիք, որ ծիծաղում էինք մեկս մյուսի երազանքների վրա, ինքն ասում էր՝ մի հավատացեք բայց, որ ատամնաբույժ դառնամ, կգաք ձեր ատամներն առանց թմրեցնելու կքաշեմ» :

Պետական բժշկական քոլեջն ավարտել է կարմիր դիպլոմով, ընդունվել Երևանի Հայբուսակ համալսարանը, բայց նպատակ է ունեցել ծառայությունից հետո սովորել Երևանի Պետական Բժշկական համալսարանում. բանակում էլ հաստատ որոշել է՝ ոչ թե ատամնաբույժ, այլ վիրաբույժ: Նպատակ է ունեցել սեփական կլինիկան բացել, մայրն ասում է ՝ անգամ հողատարածք էինք աչքի տակ վերցրել, որ մինչև համալսարանն ավարտելը շենքը կառուցեինք:

Սաշի երազանքների զգալի մասը կապված է եղել սիրելիի՝ Լիլիթի հետ. աղջկա ազգանունը Հովհաննիսյան է, Սոֆին է պատմում. «Սաշն էնքան է ասել Գալստյան, որ դպրոցում անգամ սկսել են աղջկա ազգանունը շփոթել. Լիլիթն այս տարի դպրոցն ավարտեց, Սոֆին պատմում է, որ տղան բանակում մի քանի ամիս պատրաստվել է, որոշել, թե ինչեր պիտի կազմակերպի ու ինչեր նվիրի Լիլիթին: Հերոսի մայրն ասում է՝ տխրում եմ, որ Լիլիթն այդպես էլ հարսս չի դառնա, բայց կմնա իմ երրորդ աղջիկը: Ամեն անգամ, երբ Սոֆին դժվարանում էր հուզմունքը զսպել, հայացքով գրկում էր տղայի լուսանկարն ու խաղաղվում. Սաշան բոլոր նկարներում ժպտում էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее