▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը ներկայացնում է ծովամթերքի ամենալայն տեսականին

SAS Group-ը շարունակում է ընդլայնել SAS սուպերմարկետներում ծովամթերքների տեսականին: Ինչպես մեզ տեղեկացրին SAS Group-ից, Արշակունյաց 11/1, Քաջազնունի 20/1 և Իսահակյան 35-ում գործող SAS սուպերմարկետներում ներկայացված է ծովամթերքի մեծ ու բազմազան տեսականի, որտեղ ծովամթերքի գուրմանները կարող են գտնել ամենաէկզոտիկ ձկնատեսակները:

Տեսականին բերվում է խանութներ յուրաքանչյուր առավոտ՝ ներառյալ կենդանի ծովախեցգետիններ, լոբստերներ, գորտի տոտիկներ, միդիաներ, թարմ նորվեգական սաղմոն, դորադո, ութոտնուկ, կամբալա, սիբաս, սաղմոնի ֆիլե, ոստրե,  օձաձուկ…

Նեմուծված կենդանի ձկնատեսակներն ու ծովամթերքները պահվում են հատուկ ակվարիումներում, որոնք լցված ենբացառապես ծովի և օվկիանոսի ջրերով: Ընդ որում՝ ծովամթերքի թարմ տեսականին ներմուծվում է անմիջապես Նորվեգիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից և առաքվում ՀՀ ողջ տարածքով և Արցախով:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее