▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՍ-ի Արտակը վերելակի մեջ ճանապարհ է խնդրում լրագրողներից

armtimes.com-ի տեսանյութում. Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով թիվ 2 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելության տուն էր եկել իր պատգամավորական մանդատն ստանալու: Մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը լուսաբանող լրագրողները փորձեցին ՍԱՍ գրուպի սեփականատիրոջից պարզել, թե արդյո՞ք հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ նրա եղբայրն է հրահանգներ տալիս աշխատակիցներին եւ արդյո՞ք հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը հարցաքննվել է:

Լրագրողների հետ գրեթե շփում չունեցող Սարգսյանն այս անգամ էլ լուռ էր, առանց որեւէ բառ պատասխանելու փորձեց լքել միջոցառման շենքը եւ մեջքով դեպի լրագրողները սպասեց վերելակին, իսկ վերելակ մուտք գործելուն պես ասաց. «Մի վայրկյան էլի, մի րոպե, ճանապարհ տվեք»: Այսքանով ավարտվեց նրա եւ լրագրողների ճեպազրույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее