▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսուռ կա մեջս... Ինչո՞ւ է Սոս Ջանիբեկյանը մեկնում ԱՄՆ

 

Blognews.am-ը գրում է. Հոկտեմբերին ԱՄՆ-ում կկայանա ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան, որում խաղում են Վահիկը, իր կինը՝ Անահիտ Ավանեսյանը, և Հայաստանից հրավիրված դերասաններ Սոս Ջանիբեկյանն ու Լուիզա Ներսիսյանը։ Կայքը Սոսի հետ խոսել է ներկայացման և առաջին անգամ ԱՄՆ մեկնելու մասին։ 

«Հերոսս հայ տղա է, ով մեկնել է իր ամերիկյան երազանքի հետևից և անօրինական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Նա աշխատում է մի ընտանիքում, որտեղ էլ ընթանում են գործողությունները։ Ներկայացման հիմքում ընտանեկան դրամա է»,- ասել է Սոսն ու հավելել, որ փլուզման եզրին կանգնած ընտանիքի վերաարժևորման հարցում լուրջ դերակատարում են ունենում այդ ընտանիքում հայտնված օտար մարդիկ՝ իր և Լուիզա Ներսիսյանի կերպարները։ Թե ինչ է լինում, երբ տարբեր կենցաղների և մենթալիտետի տեր հայեր հավաքվում են մի հարկի տակ, ամերիկաբնակ հայերը կիմանան հոկտեմբերի 7-ին և 9-ին։

Սոսը միշտ խոստովանել է, որ թատրոնում խաղալու հետ կապված մի շարք մտավախություններ ունի, քանի որ թատրոնում փորձը մեծ չէ։ Այս անգամ էլ նա նշեց, որ շատ անհանգիստ է։

«Սարսուռ կա մեջս։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Շատ եմ պայքարում, որպեսզի երբ բեմ դուրս գամ, ոտքերս կայուն զգամ և անհանգստությունից չսկսեմ դողալ։ Ժամանակը քիչ է, սակայն ամենօրյա աշխատանքներ ենք տանում, որ ներկայացումը հնարավորինս լավը լինի։ Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետև շատ եմ վստահում թե՛ խաղընկերներիս, ովքեր մեծ փորձ ունեն թատրոնում, թե՛  Վահիկին, ով ռեժիսորն է»,- ասել է դերասանն ու հավելել, որ ինքն ու գործընկերները  մարդկային առումով էլ են իրար լավ հասկանում, իսկ դա գործի կեսն է։

Սոսի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ վստահում է ռեժիսորին, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը։ «Հումորը, դրությունները, սցենարային ու կերպարային կառուցվածքն ինձ համար կարող են խորթ լինել, որովհետև ամերիկաբնակների ճաշակը, մոտեցումն ու հումորը տարբերվում է հայաստանաբնակներից, բայց ես միանշանակ վստահում եմ Վահիկին, ով շատ մեծ փորձ ունի։ Ակնկալիքներ առանձնապես չունեմ, որովհետև չգիտեմ՝ ուր եմ գնում։ Ամերիկահայերին, պարսկահայերին ծանոթ եմ այնքանով, որ Ֆեյսբուքով հաճախ գրում են, գիտեմ, որ նրանց շրջանում շատ հետևողներ ունեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ իրենց այնպես ներկայանալ, ինչպես իրենք կուզեին ինձ տեսնել, և հանկարծ չհիասթափեցնեմ»,- նշել է դերասանը, ով ԱՄՆ-ում լինելու է մոտ 20 օր։

 

 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее