Սարսափելի մի բան է տեղի ունենում․ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը՝ Արաքսի հովտով անցնողը, միջազգային խոսույթում ընկալվում է որպես վիճելի տարածք,-Արմենիա Sputnik–ի մամուլի սրահում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Սյունիքում ճանապարհի «արտապատվիրակմանը»։
«Այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, բերելու է Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակման այդ 42 կմ հատվածում, բայց դա նաև Հայաստանին ո՛չ անվտանգության երաշխիք է տալու, ո՛չ էլ իրական ապաշրջափակման է բերելու։ Եթե դու հիմա գնում ես նման լուծման, Ադրբեջանն ու Թուրքիան հետո ավելին են ուզելու՝ օգտագործելով վիճելի տարածքի նախադեպը»,–ասաց նա։