▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի է պատկերացնել` ի՞նչ է կատարվելու, երբ Ալիևի «Սոկառ»-ը մտնի Հայաստան ու սկսեն կանեստրներով բենզին բաժանել...

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Գալֆ»-ի բաժանած ձրի 10 լիտր բենզինով ապացուցվեց, որ ձրիակերության մոլուցքը վերջնականապես կթաղի ոչ միայն քաղաքի երթևեկությունը, այլև մարդկային ինքնասիրությունը:
Մինչև ազգի մի մասը պայքարում է «Հայաստան, Արարատ, Արցախ, Սյունիք, Հայ եկեղեցի, արդարություն, պետություն, արժանապատվություն» և այսօրինակ կարևոր արժեքների համար, մյուս մասը տիկտոկում սրտատրոփ սպասում է հաջորդ 10 լիտր ձրի բենզինի գովազդին...
Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Ալիևի «Սոկառ»-ը մտնի Հայաստան ու սկսեն կանեստրներով բենզին բաժանել...
Կասկած չկա, որ վերոթվարկյալ արժեքները խամրելու են յուղոտ նավթի դարչնագույն ցոլքի համեմատ...
Կյանքը թանկացել է, բայց «5000-անոցները» մնացել են նույնը... ընչաքաղցությունն անբուժելի է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее