Ացախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում: «Մենք ունենք հստակ օրակարգ՝ շարունակել պայքարը՝ անկախության: Մենք անկախության ճանապարհից հետ նահանջ չենք ունենալու:
Շարունակելու ենք պայքարը՝ ամրապնդելու, զարգացնելու մեր երկիրը: Շարունակելու ենք պայքարը՝ ԼՂԻՄ-ի տարածքի հետ վերադարձի առումով՝ քաղաքական ճանապարհով»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Ավելի վաղ նա անդրադարձել էր Կարմիր Շուկայի վերաբերյալ լուրերին:
Տեսանյութը դիտեք այս հղումով