▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարո Թովմասյանի «Աղոթք»-ն աղո՞թք է , թե՞ նամազ...

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ նյարդային  ու փխրուն են դարձել: 

Նրանք ցանկացած քննադատություն իբրև վիրավորանք են ընդունում ու դրան պատասխանում են ագրեսիվորեն: 

Նրանք այդպես էլ չհասկացան, որ կայքերն ու ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը ամենևին հաճույք չեն ստանում քննադատելուց ու մեր խոսքում ավելի սրտացավություն կա, քան չարություն ու առավել ևս՝ նախանձ...

Այսօր աչքովս ընկավ երգիչ Սարո Թովմասյանի մի կատարում, որ վերնագրված է «Աղոթք»...Եվ , իրոք, խոսքերում աղոթքին բնորոշ բառեր կան ու երգիչը կարծես նույնիսկ եկեղեցական արարողությունից մի հատված է սերտել ու իր ոճին մոտեցրել...

Սակայն ես այս երգը  ոչ թե աղոթքի, այլ նամազի նմանացրեցի:

Թող ներվի ինձ, որ, թերևս,  հոգևոր մղումով լցված երգչի ազնիվ ցանկությունը ես քննադատում եմ, բայց ով է ուզում, որ հայ երգում «Աղոթք»-ն այս կերպ հնչի...

 Հեղինակ՝ Մարգո Բաղինյան  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее